A
A
Հայաստանը վարկանիշ չունի Ռուսաստանի բիզնես միջավայրում (տեսանյութ)
Հայաստանը պատրաստ չէ օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներից: Մենք, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, ռուսներին կարող ենք առաջարկել ոգելից խմիչք, միկրոէլեկտրոնիկա, «Նաիրիտի» արտադրած սոսինձը։ Մինչդեռ խմիչքից բացի առաջարկելու բան չկա։ Բայց ինչու՞ Ռուսաստանը պետք է նայի Հայաստանը կողմը՝ զարմանում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Հայաստանն ընդհանրապես վարկանիշ չունի Ռուսաստանի բիզնես միջավայրում, ասում են, որ այստեղ հարկային անարդարություն է, թալանում են մարդկանց, իշխանություններն ինչ ուզում անում են, սա ասում է համապետական ընտրությունների ժամանակ իշխանություններին միշտ խոշոր վարկանիշներ ապահոված սոցիոլոգը եւ շարունակում՝ Հայաստանը ոտքի կանգնեցնելու համար 10 տարում 150 միլիարդ դոլար է պետք: Մանրամասները` տեսանյութում: