Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրաքում նաև հայեր են տեղահանվել (տեսանյութ)

Քաղաքականություն
KzhqvYW9A3E

Օգոստոսի 4-ից մինչ օրս Իսլամիստ ահաբեկիչներն Իրաքի տարածքում 200 հազար եզդիների բռնի ուժով տեղահանել են իրենց բնակավայրերից։ Սա միայն ՄԱԿ-ի տվյալներն են։ Մինչ Իրաքի եզդիները դիմում են ողջ աշխարհին, Հայաստանում եզդի համայնքը փողոց է դուրս եկել եւ դժգոհում է հայաստանյան դիվանագետներից։   Ի դեպ, Իրաքում իսլամիստ ահաբեկիչների հարձակումներից տուժել են նաև մի քանի հայեր՝ նրանցից պահանջել են կրոնափոխ լինել։ ՀՀ ԱԳ նախարարությունը տվյալներ է խոստանում վաղը։ Եզդիներից և հայերից բացի Իրաքում վտանգի տակ են նաեւ ասորիները: Փաստն այն է, որ Իրաքի հյուսիսային հատվածում ամեն օր տուժում են հազարավոր եզդիներ, ասորիներ, նաև հայեր, մեր զրուցակիցներն այստեղ քաղաքական դրդապատճառ են տեսնում։ տեղի ունցողը հայաստանաբնակ եզդիներն ու ասորիները որակում են ցեղասպանություն։   Մանրամասները՝ տեսանյութում։