A
A
Ռուսական բեռնատարները չպետք է հատեն ռուս-ուկրաինական սահմանը
«Դոնբասի համար նախատեսված հումանիտար օգնությամբ բեռնված ռուսական բեռնատարները չպետք է հատեն ռուս-ուկրաինական սահմանը»,- հայտարարել է ուկրաինական կառավարությունում BBC-ի աղբյուրը: Վերջինիս խոսքերով Ուկրաինայի և Կարիմիր Խաչի ներկայացուցիչները պետք է սահմանի վրա ռուսական կողմից ստանան հումանիտար օգնությունը և իրենց ուժերով երկիր մտցնեն այն: Այժմ ուկրաինական կողմը փնտրում է անհրաժեշտ քանակությամբ բեռնատարներ և վարորդներ այս առաքելության համար: Ռուսական իշխանությունների ներկայացուցիչները ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայից Արևելյան Ուկրաինա է շարժվում շուրջ 300 բեռնատար` հումանիտար օգնությամբ: Հայտնում է BBC-ն