Ուկրաինան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ինչպես հայտնում է BBC-ն Ուկրաինայի Վերին Ռադան այսօր լիագումար նիստում կքննարկի պատժամիջոցների օրինագիծ այն անձանց դեմ, ովքեր աջակցում են երկրի տարածքում ահաբեկչությանը և անջատողականությանը: Ուկրաինայի կառավարության` պատժամիջոցների օրինագծի մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսի սկզբներին:Օգոստոսի 11-ին այդ օրինագիծը դրվել է Վերին Ռադայի քննարկմանը: Գոյություն ունի պատժամիջոցների շուրջ 30 տեսակ: Մասնավորապես, Ուկրաինայի իշխանությունները այս օրինագծով կարող են արգելափակել պետությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ակտիվները, սահմանափակել առևտրային փոխհարաբերությունները, մասնակի կամ ամբողջական արգելել երկրի օդային տարածքը, նավերի մուտքը ուկրաինական նավահանգստեր և այլն: Վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերով նախնական ցուցակը, ում հանդեպ ենթադրվում է կիրառել պատժամիջոցներ, արդեն պատրաստ է: Նրա մեջ մտնում են 172 ֆիզիկական անձ և 65 ընկերություններ, որոնք հիմնականում հիմնադրվել են ռուսների կամ ռուսական կազմակերպությունների կողմից: Կոնկրետ ով է մտնում այս պատժամիջոցների տակ, Յացենյուկը չմանրամասնեց: Առավել մանրամասն` այստեղ