Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էդվարդ Նալբանդյանը կա՛մ վախենում է արտահայտվել, կա՛մ էլ ինչ-որ բան չգիտի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
manvel-eghiazaryan

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այսօր խոսելով Սոչիում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների մասին՝ ասաց.«Ժամանակավոր անդորր է, իսկ դրան թե ինչ կհետեւի չեմ կարող ասել, քանզի ոչ մի անգամ մենք չկարողացանք հաստատուն կերպով խաղաղություն հաստատել։ Ալիեւը մնաց իր կարծիքին, Սերժ Սարգսյանը՝ իր, ում հայտարարությունները ուշացած էին։ Սոչիի հանդիպումը ժամանակավորապես սառեցրեց սահմանի վրա տեղի ունեցող դեպքերը, այնտեղ ոչ մի ընդհանուր հայտարարի չեկան. անորոշ, փխրուն պայմանավորվածություն է եղել»։ Մանվել Եղիազարյանը Հայաստանի փրկության ճանապարհը տեսնում է շուտափույթ երկիրը կարգի բերելու եւ բարոյահոգեբանական վիճակը լավացնելու մեջ. «Պետք է ամեն մարդուն իր տեղը նստացնել, որպեսզի չփորձեն իրենց չարածով ազդեն եւ վնասեն մեր հայրենիքի անվտանգությունը։ Հայաստանի վիճակն է մեղավոր, որ մենք այսօր ունենք լկտիացող հակառակորդ»։ Իսկ ինչ վերաբերում է Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածին, բանախոսն ասաց, որ մենք գերիներին այդպես չէինք ստորացնում, դա անում են վախկոտ մարդիկ, ովքեր ուզում են ցույց տան, թե իրենք կայացած են եւ, որ, այս պատերազմը Ադրբեջանի ժողովրդի պատերազմը չէ, այլ Ալիեւի եւ նրա բանդայի պատերազմը։ Մանվել Եղիազարյանին զարմացնում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պահվածքը. «Կա՛մ վախենում է արտահայտվել, կա՛մ էլ ինչ–որ բան չգիտի»։ «Մենք պետք է ու պարտավոր ենք միահամուռ լինենք, այնպես անենք, որ հակառակորդը զգա, որ մենք միասին ենք, ադրբեջանցիները ուզում են մեր ռեակցիան ստուգել ու տեսնել, թե ինչ բարոյահոգեբանական վիճակում ենք գտնվում մենք»,-ասաց բանախոսը։