Եզդիները պատրաստ են ԱՄՆ-ի գաղութը դառնալ (տեսանյութ)
«Ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին հայերին, այնպես էլ հիմա Հյուսիսային Իրաքում մուսուլմանները կոտորում են եզդիներին՝Քրդստան ստեղծելու նպատակով»,-այսօր լրագրողներ հետ հանդիպմանը հայտարարեց Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը: Պարոն Թամոյանը պատմեց, որ մշտապես կապ է հաստատում Իրաքում ապրող եզդիների հետ.«Ընդամենը րոպեներ առաջ եմ խոսել փախստականներից մեկի հետ, ասեց, որ հետ են վերադառնում, երևի բարենպաստ պայմաններ են ստեղծվել, բայց դրանք մեզ չեն բավարվում»: Եզդիների միության նախագահը տեղեկացրեց, որ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպում է տեղի ունեցել , որտեղ եզդիները հանդես են եկել խնդրանքով.«Մենք խնդրում ենք գերտերութուններին ուշադրություն դարձնել մեզ, մենք խնդրում ենք ԱՄՆ նախագահից զորք ուղարկել մեզ պաշտպանելու: Նման իրավիճակում մենք պատրաստ ենք նրան, որ այն տարածքները, որտեղ եզդիներ են ապրում, դառնան ԱՄՆ-ի գաղութը, միայն թե մեր հնագույն ժողովուրդը փրկվի»: Պարոն Թամոյանը նաև տեղեկացրեց, որ տարբեր պետություններ հանդես են եկել օգնության առաջարկներով, իսկ Հայաստանի իշխանությունները հիսուն հազար ԱՄՆ դոլլար են տրամադրվել եզդիներին: