«Պարոն Սարգսյան ադյո՞ք Սաշիկների բարեկեցության հիմքը աշխատանք է».Արամ Հարությունյան (տեսանյութ)
«Մեր իշխանությունները պատրաստ չէին նման հանդիպման»,-անդրադառնալով Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով,եթե Իլհամ Ալիևը չխոսեր ՄԱԿ-ի բանաձևերի մասին, ապա մեր նախագահը որևէ ասելու բան չէր ունենա.«Մենք չունենք դիվանագիտություն, եթե Ալիևը ՄԱԿ-ի բանաձևերի մասին չխոսեր, ինչի՞ մասին պետք է հարց տար Սերժ Սարգսյանը: Չխոսվեց գերիների մասին և ոչ մի կառուցողական հարց չտրվեց: Շատ թույլ արձագանք էր մեր իշխանությունների կողմից»: Ինչ վերաբերում է հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցին, պարոն Հարությունյանը նկատում է.«Ինչքանով է նորմալ, որ հանրապետության նախագահը եթերով ասում է` հակառակորդը կարող է Երևան մտնել, բայց մենք հակահարված կտանք: Նախագահը շրջանցում է նաև Լևոն Հայրապետյանին վերաբերող հարցը, քանի որ Պուտինը չի կարող չիմանալ Հայրապետյանին այդքան մեծ աղմուկից հետո: Ես համոզված եմ, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր նախագահի կողմից շատ կարևոր հարցեր չեն բարձրաձայնվել»: «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահին հատկապես վրդովեցրել է հարցազրույցի ընթացքում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե բարեկեցության հիմքը աշխատանքն է.«Իսկ դա ինչքանով է վերաբերում իր շրջապատին, Սաշիկներին, մյուսներին, ովքեր թալանում ու կողոպտում են սեփական երկիրը, արդյո՞ք նրանց դեպքում թալանն է բարեկեցության հիմքը»: