Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդի կրակոցները չեն վախեցնում զինվորներին (տեսանյութ)

Հասարակություն
hiHL1j1HTuU

18-ամյա Նարեկ Քոլյանը գրիչն ու գիրքը փոխարինեց զենքով. ընդունվելով Հայաստանի Ազգային Ագրարային համալսարան, նա մեկնեց բանակ։ Այսօր նա հայրենիքին իր պարտքն է մատուցում սահմանամարձ Ջրակնում, որը ժողովրդին հայտնի է Ջաբրաիլ անվամբ: Նարեկը չի ժխտում ՝ դիրքերն երբեմն անհանգիստ են, սակայն դա նրան չի վախեցոնում. «Բնականաբար շատ են կրակում, բայց դա մեզ չի վախեցնում ՝ մենք վախեցողներից չենք, ո՛չ ես , ո՛չ իմ ընկերները»։ Երևանում ծնված մեծացած պատանու համար սահմանամերձ գոտում ծառայելու միակ դժվարությունը հեռավորությունն է. «Իրականում ամեն ինչի սովորում ես, միայն կարոտն է խանգարում»,- պատմում է Նարեկը։ Նարեկին ծառայությունն ավարտելու համար մնացել է 4 ամիս և նրա միակ խորհուրդը նորակոչիկ ընկերներին սա է. «Այն, ինչ լսում եք մինչ բանակը գնալը, վստահեցնում եմ՝ մեծ մասամբ չի համապատասխանում իրականությանը, այստեղ ամեն բան ավելի լավ է։ Պետք է նշեմ, որ հենց բանակում ես վերջնականապես ինքնուրույն դառնում»։ Նարեկ Քոլյանը վստահեցնում է ՝ անգամ քաղաքացիական կյանքում նա կշարունակի ընկերություն անել բանակային և այժմ էլ զինակից ընկերների հետ. «Մենք իրար հետ շատ լավ և ինչո՞ւ չէ դժվար օրեր ենք անցկացրել։ Ես այստեղ շատ կայուն ընկրություն եմ հաստատել»։