Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃՏՊ Ջրաշեն գյուղում. կան զոհեր

Հասարակություն
27aa5afd139fb006e3b0b0fc9a78c1b8

Օգոստոսի 7-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտ բեռնատար է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածում (10-րդ կմ) գարեջուր տեղափոխող «Վոլվո» մակնիշի 71 OO 071 պ/հ բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Օ. Ե.-ի (ք. Երևան), Լ. Կ.-ի (ք. Ալավերդի) դիերը, հոսանքազրկել ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: