Էդվարդ Նալբանդյանը պասիվ է գործում (տեսանյութ)
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը բացառվում է, քանի որ պատերազմը իրենից ենթադրում է հսկայական ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական հսկայական վնաս եւ մարդկային ռեսուրսների մեծ կորուստ։ Այս մասին այսօր հայտարարեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ Խոսելով միջազգային կառույցների արձագանքների մասին, բանախոսն ասաց՝այս անգամ միջազգային կառույցների արձագանքները շատ իներտ էին։ Նրանց արձագանքը կախված է կոնկրետ երկրի միջազգային կառույցներում կատարելիք աշխատանքներից։ Ադրբեջանագետը կարծում է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գործում է պասիվ եւ ուշացած հայտարարություններ է անում։ Բանախոսը խոսեց նաեւ, թե ինչպես են դեպքերը լուսաբանում երկու կողմերը։ «Այս անգամ հայկական մամուլը ավելի լավ է աշխատում եւ ճիշտ ինֆորմացիա տալիս, ինչը չենք կարող ասել ադրբեջանական լրատվամիջոցների մասին»,- ասաց նա։