Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով. Սեյրան Օհանյան

Քաղաքականություն
MHM89565-copy

Այս տարի հայտարարել ենք փողոցային բարքերի դեմ պայքարի տարի եւ այս հարցում ունեցանք հաջողություն: Այսօրվա ասուլիսին ասել է Սեյրան Օհանյանը: Այս 8 ամիսների ընթացքում արձանագրել ենք ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում մահվան 1 դեպք: Թույլ տվեք անկեղծանալ եւ ասել, որ ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով: Մենք անաչառ քննության ենք ենթարկում ինքներս մեզ: Ոչ մի շքանշան ոչ մի պատվավոր աստիճան չի կարող հավասարվել այն գնահատանքին, որ մեզ տալիս է թիկունքի ժողովուրդը: Այս լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ քաղաքական հանդիպումներից առաջ լարված իրավիճակ է ստեղծում միջազգային ուժերի վրա ճնշում գործադրելու համար: Երկխոսությունն է միակ պայմանը: Մինչեւ Սոչիի հանդիպումը Ադրբեջանը կպահի լարումը եւ հանդիպումից հետո էլ հազիվ թե ինչ-որ բան փոխվի,-Սոչիի հանդիպման մասին ասել է պաշտպանության նախարարը: ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ես շփվում եմ, նրանք իրենց մտահոգություններն են հայտնում,-ասել է նախարարը: Բայց ստեղծված իրավիճակն այն իրավիճակւ չէ, որ դիմենք նրանց աջակցությանը: Ադրբեջանի հետ հարաբերություններում այս պահին մենք որեւէ խնդիր չունենք, թափված արյան պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա: