Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համատարած բոլորին զենք բաժանելու կարիք չկա» (տեսանյութ)

Քաղաքականություն
b37459215e17b05e9f89ef13fdcfacb7

Մեր զինված ուժերը համալրված են հաղթանակած բանակի հրամանատարներով: Այսօր ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա այս ընթացքում մեր զինված ուժերը կանխել են 20-ից ավելի դիվերսիոն գործողություններ: Բայց մենք ազգային անվտանգության պատճառով չենք կարող հասարակական ճնշման տակ ինչ-որ մանրամասներ հրապարակենք,-ասել է նախարարը: Անդրադառնալով զոհերին,նա ասել է. մենք գտել ենք մեր հերոսներին, նրանց շնորհիվ է, որ մենք ոչ մի նահանջ չունեցանք: -Վերջին օրերին խոսվում է հակամարտության գոտում ռուսական խաղաղապահներ տեղադրելու մասին: Դա հնարավո՞ր է: -Ուժերի հավասարակշռության մասին մենք երբ խոսում ենք, այս պահի դրությամբ մեր առջեւ դրված խնդիրը ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժեր տեղադրելու կարիք չկա: -Կա՞ սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու հնարավորություն -Գտնում եմ, որ մեր 26 գնդակոծվող բնակավայրերը այն դիրքերն են, որոնք ադրբեջանցիներից ավելի բարձր դիրքերում են գտնվում: Ես մեր հրամանատարներին խորհուրդ եմ տվել պաշտպանության նոր միջոցներ գտնեն: Նրանք, ովքեր մասնակցում են սահմանների պաշտպանությանը, զենք չկա, համատարած բոլորին զենք բաժանելու կարիք չկա, այդ զենքը պետք է վերահսկողության տակ լինի: