«Դ!եմ եմ»-ը չի լռել (տեսանյութ)
«Դ!եմ եմ»-ը շարունակում է դեմ լինել։ Այս պահին նախաձեռնության լռությունը կապված է հասարակության ակտիվությունից։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երիտասարդները պատրաստ են լայնամասշտաբ հավաքների ու բողոքի ակցիաների։ Մինչ դրանք սկսելը, նրանք իշխանություններին առաջարկում են գլխացավանքից ազատվելու համար հրաժարվել այդ օրենքից։ Այս ընթացքում «Դ!եմ եմ»-ը օրենքի կիրառման հետ կապված նոր բացահայտումներ է կատարել։ Եթե նախկինում պետհամալսարանը պահումներ չԷր անում իր աշխատակիցներից, ապա այսօր նրանց փոխարեն բուհն արդեն ֆոնդեր է ընտրել: Իսկ արդյոք «Դ!եմ եմ»-ը սեպտեմբերին կմիանա քառյակին, նախաձեռնության անդամ Արսեն Մանուկյանի խոսքերով՝ դա կախված է, թե ինչ հարցեր առաջ կքաշեն ոչ իշխանական ուժերը: Օգոստոսի 11-ին նախաձեռնությունը նախատեսում է նոր ձեւաչափով հանդիպում. բացօթյա կինոդիտում եւ հանրային քննարկում՝ այլ երկրների քաղաքացիական պայքարի փորձն ուսումնասիրելու համար։ Մանրամասները՝տեսանյութում