Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանի մամաները դուխաթափ եղած են (տեսանյութ)

Քաղաքականություն
pic16

Սահմանային գծում ռազմական գործողությունների ակտիվացմամբ Ադրբեջանը ցույց է տալիս թե ճնշում է Ռուսաստանի դաշնակից երկրին` Հայաստանին, դրանով իսկ փորձելով սիրաշահել ԱՄՆ-ին, վերջինիս հետ ռազմավարական դաշնակցի հատկուկ կարգավիճակ ստանալու համար: Այս կարծիքին է քաղաքագետ Լևոն Մելի-Շահնազարյանը։ Նա այնքան էլ չի կարևորում, թե որտեղ է տեղի ունենալու Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հերթական հանդիպումը, քանի որ վերջին իրադարձություններից հետո, Ադրբեջանը սեղանի շուրջ նստելու է պարտվածի հոգեբանությամբ: «Այսօր դուխաթափ եղած է Ադրբեջանի բանակը, բնակչությունը, Ադրբեջանի մամաները՝ ում երեխաները ծառայում են, և ամենակարևորը ժողովուրդը իրանց մեջ սկսել են հասկանալ պատերազմը, որ ասում էին 15 րոպեում կգրավենք կամ 5 օրում կգրավենք, դա այնքան էլ այդպես չէ»: