Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ պատգամավորները հանդիպեցին Սեյրան Օհանյանի հետ

Քաղաքականություն
78947be54f0d73606a93c8302eee0d93

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՙԺառանգություն՚ խմբակցությունների ներկայացուցիչները՝ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Մարգարյանը, Լևոն Զուրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Արմեն Ռուստամյանը, Ռուբիկ Հակոբյանը, հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրեց խորհրդարանականներին Ադրբեջանի կողմից կատարվող դիվերսիոն գործողությունների մասին և վստահեցրեց, որ իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից: ՀՀ ԱԺ փոխնախագահները և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, անթույլատրելի համարելով Ադրբեջանի մոտեցումը, արտահայտեցին իրենց միասնական դիրքորոշումը, ինչպես նաեւ կարեւորեցին հասարակության եւ քաղաքական բոլոր ուժերի կողմից Հայոց բանակին նեցուկ լինելու անհրաժեշտությունը: