Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է» (տեսանյութ)

Քաղաքականություն
mNn_1NiSArQ

Ադրբեջանն օգտվում է այն հանգամանքից, որ Ռուսաստանն այսօր զբաղված է Ղրիմով եւ Ուկրաինայով: Այսօր հայ- ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն անդրադարձել են «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը եւ ազատամարտիկ Սեդրակ Նազարյանը։ «Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. օգոստոսի 9-ին Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումն է, կամ հայկական իշխանությունը որոշ տարածքներ զիջելու է կամ Ս. Սարգսյանը վերադառնալու է պատերազմ սկսելու բոթով». համոզված է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։ Պարոն Եղիազարյանը կոչ է անում հայ հասարակությանը տեղում նստած գուշակություններ անելու փոխարեն` պատերազմ կլինի, թե` ոչ, ամբողջ աշխարհին հայտարարել, որ մենք պատրաստ ենք պատերազմին, որպեսզի պատերազմ չլինի»։