A
A
Օսիպյանը ցուցմունք տվեց. նա հավատացել էր Շանթ Հարությունյանին (տեսանյութ)
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի աչքերն անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում մրմռացել են, սակայն բժշկի չի դիմել։ Այսօր Երեւանի փոխոստիկանապետը նաեւ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 5-ին եւ հենց ինքն է հրահանգ տվել քաղաքացիական հագուստով 6 ոստիկանի ծառայություն իրականացնել։ Նա նաեւ նշեց, որ Շանթ Հարությունյանից է իմացել, որ երթի մասնակիցները շարժվելու են դեպի Բաղրամյան 26, իսկ Շանթ Հարությունյանի կողմնակիցներից մեկը նույնիսկ իրեն հարվածել է, բայց չի տեսել թե ով։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները մեղադրվում են անցյալ տարվա նոյեմբերի 5-ին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։ Մանրամասները տեսանյութում՝ քիչ անց։