ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ԴԻՄԱՑԱՎ ՄԵԿ ԽԱՂԱԿԵՍ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ ավարտվեց Ռումինիա-Հայաստան երիտասարդական հավաքականների ֆուտբոլային հանդիպումը: 1-ին կեսում դարպասի գրավում չարձանագրվեց, սակայն 2-րդ կեսը հաջող սկսեցին տաշտի տերերը եւ 50-րդ րոպեին Կոցիսը առաջ մղեց Ռումինիային: 78-րդ րոպեին Կուրլեան 2-րդ անգամ գրավեց Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասը՝ վճռելով խաղի ելքը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց եւ Ռումինիան հաղթեց 2:0 հաշվով:
Ընտրական առաջին խմբում եւս 2 հանդիպում կայացել էր երեկ: Չեխիայի հավաքականը 2 անպատասխան գնդակ էր ուղարկել Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի դարպասը, իսկ Հոլանդիան հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության էր մատնել ֆիններին:
Հայաստանի երիտասարդական հավաքականը այս պարտությունից հետո պահպանեց 5-րդ տեղը եւ իր ակտիվում նույնքան միավոր ունի: