A
A
Վոլոդյա Ավետիսյանը հավաքել է իրեն լիազորող ստորագրությունները
Պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու դառնալու նպատակով առաջինն է հավաքել իրեն լիազորող 390 ստորագրություն (անհրաժեշտ 300-ի փոխարեն): Վոլոդյա Ավետիսյանի լիազորությամբ ստորագրությունները հավաքել է «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը և դրանք հանձնել Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովին: Ընտրական հանձնաժողովը ներկայացված ստորագրությունների իսկությունն ստուգելուց հետո Վոլոդյա Ավետիսյանին պաշտոնապես կգրանցի որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու: Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով