Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ ՕԵԿ հանրահավաքին

Քաղաքականություն
image1

Ազատության հրապարակում մեկնարկած ՕԵԿ հանրահավաքին, երբ Արթուր Բաղդասարյանը ելույթ էր ունենում ու խոսում, թե ինչպես է 2008 թվականին արժանապատվորեն սեղմել իրեն մեկնած ձեռքը, քաղաքացի Վիլեն Գաբրիելյանը «ԱԽՔ» գրվածքով թուղթ է փակցրել ամբիոնին։ Դրանից  հետո նրան ոստիկանական մեքենա են նստեցրել եւ ասել, որ տանում են Կենտրոնի ոստիկանություն։ «Սայաթ–Նովա փողոցում ոստիկանները կապ տվեցին ոստիկանություն ու տասը րոպե քննարկելուց հետո հարցրին, թե ինչի համար եմ փակցրել թուղթը, որի պատասխանը ստանալուց հետո ասացին՝բարի ճանապարհ եւ բաց թողեցին»,– մեզ հետ զրույցում ասաց Վիլեն Գաբրիելյանը։ Վիլեն Գաբրիելյանը նշեց նաեւ, որ Արթուր Բաղդասարյանի թիկնապահները իրեն նույնիսկ հարվածել են։