Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ամսում ծնվել է 10284 երեխա

Հասարակություն
QUDiVa_pow8

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում քաղաքացիների պատշաճ սպասարկման եւ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ սահմանված է մշտական հսկողություն: Այդ նպատակով պատասխանատուների կողմից կազմակերպվում են ստուգայցեր, իրականացվում է աշխատանքների մշտադիտարկում: Ըստ այդմ 2014 թվականի առաջին կիսամյակում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններում սպասարկված հաճախումների թվաքանակը կազմել է 1 մլն 58.396, այդ թվում 42.874 տնային կանչ: Նույն ժամանակահատվածում հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհաստատություններ դիմած 10974 քաղաքացիներից 7384-ը սպասարկվել է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության եւ սպասարկման շրջանակում: Կատարվել է 3799 վիրահատություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3618-ի համեմատ: Զգալի թիվ են կազմում նաեւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կանանց միամսյակի կապակցությամբ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում դիմած քաղաքացիները՝ ավելի քան 26 հազար, որոնցից շուրջ 2000 վիրահատվել է: «Շտապբուժօգնության» ծառայության կողմից այս տարվա հունվար-հուլիս ամիսներին սպասարկվել է 113272 կանչ: Հոսպիտալիզացիայի ընդհանուր քանակը կազմել է 21333: Նշենք նաեւ, որ 2014 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում մայրաքաղաքում ծնվել է 10284 երեխա:   Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն