ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄակեդոնիայի հավաքականը չի կարողացել նախատեսվածի պես երեկ երեկոյան ժամանել Հայաստան, մասնակցելու հունիսի 4-ին կայանալիք ազգային եւ երիտասարդական հավաքականների հանդիպմանը: Ինքնաթիռը, որով մակեդոնացիները ուղեւորվում էին Երեւան Թուրիքայից ստիպված վերադարձել է մայրաքաղաք Սկոպյե:
Մակեդոնիայի հավաքականը 1 օր կորցնելուց հետո այսօր Երեւանի ժամանակով 20:00-ի մոտակայքում կժամանի Հայաստան: Փաստորեն, հանդիպումից ընդամենը 24 ժամ առաջ Երեւան ժամանելով մակեդոնացի ֆուտբոլիստները վաղը կայանալիք հանդիպման ժամանակ կարող են ֆիզիկական պատրաստվածության հետ լուրջ խնդիրներ ունենալ, ինչն էլ ավելի կհեշտացնի Հայաստանի հավաքականը գործը:
Բացի այդ, Մակեդոնիան Երեւան է ժամանել բավականին երիտասարդացված կազմով: Գլխավոր մարզիչ Սլոբոդան Սանտրաչը 8 նոր ֆուտբոլիստների է հրավիրել, որոնց թվում են նաեւ 2 դարպասապահները: Մակեդոնացիների կազմում ամենահայտնի ֆուտբոլիստը Գորան Դանդեւն է, որը հանդես է գալիս Հռոմի «Լացիոյում» եւ արդեն մեկ անգամ գրավել է Հայաստանի հավաքականի դարպասը` անցած տարի Սկոպյեում կայացած մրցավեճում:
Ընտրական այս խաղից հետո պարզ կդառնա, թե մրցող թիմերից որ մեկն է ավելի ռեալ հավակնում 1-ին խմբում 5-րդ տեղը զբաղեցնելու համար:
Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ երիտասարդական հավաքականները մրցելու են ժամը 15:00-ին «Հրազդան» մարզադաշտում, իսկ ազգային հավաքականնեը` ժամը 20:00-ին Վագեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: