Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ կհանգեցնի աղբյուրի բացահայտման փորձը (տեսանյութ)

Հասարակություն
մեդիա

Այժմ «Մեդիա կենտրոնի» սրահում անցկացվում է քննարկում՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշման և դրա հետևանքների մասին: Ըստ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի՝ «ՀՀ դատախազությունը փորձում է ստեղծել բարոյական հիմքեր՝ հանցագործությունը չբացահայտելու համար»: «Աղբյուրի բացահայտման պահանջը կարող է կիրառվել միայն մյուս բոլոր այլընտրանքային միջոցները սպառելուց հետո»,- հավելում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 1-ին տեղակալ Գենյա Պետրոսյանը: Հիշեցնենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որով «ilur.am» տեղեկատվական կայքին եւ «Հրապարակ» օրաթերթին պարտավորեցվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը։Այս մասին մտահոգություն էր հայտնել նաեւ Մամուլի ազգային ակումբը։ «Ի պատիվ մեր լրագրողական համայնքի` պետք է նշեմ, որ շատ արագ արձագանքեցին ու հայտնեցին իրենց աջակցությունը «Հրապարակ»-ին ու ilur.am-ին»,- նշում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: «Մենք դիմել ենք ՀՀ վերաքննիչ դատարան ու բողոքարկել ենք դատարանի որոշումը, բայց դեռ տեղեկություն չունենք` հայցն ընդունվել է վարույթ, թե ոչ»,- ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։