Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անի Քոչար Պրոդակշն»-ն ընդունել է սխալը, «Հետք»-ը հաշտվեց. Փաստինֆո

Հասարակություն
11.07.49

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Անի Քոչար Պրոդակշն» ՍՊԸ-ի հեղինակային իրավունքի խախտումները վերացնելու և 200.000 ՀՀ դրամի փոխհատուցում վճարելու պահանջի մասին հայցադիմումի գործով այսօր կողմերը դատարանի հաստատմանը ներկայացրեցին հաշտության համաձայնություն: Դատարանը հաշտության համաձայնության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հուլիսի 24-ին: Հայցադիմում ներկայացնելու համար պատճառ էր դարձել «Հետքի» երկու հարցազրույցների և երկու հոդվածների վերարտադրումը «Pressident.am» կայքում: Հայցադիմում ներկայացնելուց հետո նյութերից մեկը հեռացվել էր կայքից, իսկ մյուսների մասին, ըստ խմբագրի, ինքը տեղյակ չի եղել, որ մնացել են կայքում: Ավելին՝ այստեղ