Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտո- մոտո շոու ծրագիր` Երեւանում

Հասարակություն
Motoshou

Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը «Երևանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում hուլիսի 12-ին ժամը 17:00 –ից Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կներկայացնեն Երևանյան ամառ Ավտո- մոտո շոու ծրագիրը: Մրցութային մասում կներկայանան 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, որոնք ժյուրիի կողմից կգնահատվեն հետևյալ անվանակարգերով. Ռետրո ոճի մեքենաներ Տյունինգապատ մեքենաներ Մոտոցիկլներ 4x4 of road Ջիպեր Սպորտային մեքենաներ։ Հաղթողները կպարգևատրվեն Երևանի քաղաքապետարանի և հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ժամը 19.30-ին կմեկնարկի դրագ ռեյսինգ–ի մրցույթը։ Երևանի քաղաքապետարանի և STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կկազմակերպվի բարեգործական ակցիա։ Դրագ Ռեյսինգի մասնակից վարորդները հանգանակություն կկատարեն, որից հավաքված միջոցները կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Ակցիային կարող է մասնակցել նաև հանդիսատեսը։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն