A
A
8 պատահար, 12 մարմնական վնասվածք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, խուլիգանության 2 դեպքից` 1-ը, յուրացման` 5, խարդախության` 9, շորթման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2/3 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա հեծանվորդի և դիմել փախուստի: Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն