Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը առաջին անգամ պարտադրեց լրատվամիջոցներին. Առավոտ

Հասարակություն
383cc0da5dbd9e27ee4bd46ed18eb359

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել եւ պարտադրել, որ ԶԼՄ-ները բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը: Խոսքը «Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի մասին է, որոնք լուր էին հրապարակել, թե ինչպես է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան եւ շատ վառ լուսարձակների համար հարվածել ու զենքով սպառնացել է նրան ու նրա եղբորը: «Հրապարակի» տեղեկատվությամբ՝ դատարանի այս որոշումը ազատ մամուլի դեմ է , եւ եթե բացահայտեն աղբյուրին, շուտով ԶԼՄ-ները կարող են մնալ միայն «չոր» պաշտոնական տեղեկատվության հույսին: Նշենք, որ ՀՔԾ-ն այդ հայտնի լուրի առնչությամբ ծանր հոդվածով քրգործ էր հարուցել, իսկ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, որ «Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում լրագրողը կարող է դատական կարգով պարտավորեցվել հայտնել իր տեղեկատվության աղբյուրը»: Այս առնչությամբ Aravot.am-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեց՝ դատարանի այս որոշումը հարված չի՞ հասցնի ազատ մամուլին եւ ինչպե՞ս պետք է վարվի այս դեպքում լրատվամիջոցը: Պարոն Մելիքյանը պատասխանեց. «Իհարկե, նման վճիռ կայացնելը դատարանի գործն է, բայց մենք, որպես մասնագետներ, համարում ենք, որ դա այն ծանր հանցագործությունը չի, որ պետք է դատարանը պահանջեր աղբյուր բացահայտել: Ես կարծում եմ, որ այս պատմության մեջ միտում կա, եւ դատախազությունն իր հայտնի հայտարարությունից հետո կփորձի իրագործել այդ դրույթները: Սա առաջին նախադեպն է, որը շատ վտանգավոր է: Կարծում եմ, որ այս որոշումը պետք է բողոքարկվի: Ընդ որում, պետք է մինչեւ վերջ գնալ»:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝