A
A
Սնդիկը տեղափոխել են դատախազություն
Հուլիսի 4-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Երևանի Հանրապետության 76 հասցեում գտնվող իր նոր գնած բնակարանում (16-րդ բնակարան) հայտնաբերել է մոտ 3կգ սնդիկ 0.5լ շշի մեջ, որը տեղափոխել է ՀՀ Դատախազության շենք (Հանրապետության 85) և հանձնել հերթապահություն իրականացնող աշխատակիցներին: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ