Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատահար նորակառույց կարմրջի մոտակայքում

Հասարակություն
isakovi-poxota2

Հուլիսի 3-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ նորակառույց կարմրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ Գ. Վ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 91 CM 001 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 1953 թ. ծնված Հ. Հ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ