A
A
Բակ՝ ավտոտնակների տանիքին (տեսանյութ)
Վանաձորի Տերյան փողոցի 6-րդ շենքի բակում երեխաների խաղի համար մեծահասակները ոչ մի հնարավորություն չեն թողել։ Հարևան 3 շենքերի մոտ 4 տասնյակի հասնող փոքրիկների համար բակ կոչվածը դրանք բազմաթիվ ավտոտնակներն են, որոնց տանիքների վրա էլ իրենց օրվա մեծ մասն են անցկացնում երեխաները։ Սակայն խնդիրը միայն այդքանով չի ավարտվում, երեխաների համար բակում նաև անվտանգ չէ, անդադար ելումուտ անող ավտոմեքենաները սպառնում են վրաերթի ենթարկել առավել ակտիվներին։ Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում