Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներին բաց են թողնում

Հասարակություն
cover_20

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին բերման ենթարկված մի քանի ակտիվիստների բաց են թողել։ Այս մասին «Ա1»-ին հաղորդեց էլեկտրաէներգիայի սականգնի հնարավոր բարձրացման դեմ պայքարող նախաձեռնության անդամ Սևակ Ծատրյանը։ «Մի քանի ակտիվիստների բաց են թողել, մենք սպասում ենք մեր մյուս ընկերներին»,- փոխանցեց նա՝ հավելելով, որ ոստիկանական բաժանմունք է մտել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Աշխատանքային օրվա ավարտին բոլոր ակտիվիստներին բաց թողեցին։