Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՏԱԼԱՑԻՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԿՀԱՂԹԵՆ

Սպորտ

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը վաղը իր ելույթները կսկսի Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ փուլի խմբային մրցաշարում` առաջին խաղում ուժերը չափելով Իտալիայի հավաքականի հետ: Այնուհետեւ հայ ֆուտբոլիստները մրցելու են Բելգիայի եւ տանտերերի` Հունգարիայի մինչեւ 19 տարեկանների հետ:

Այս թիմերի պայքարում ֆավորիտ են համարվում իտալացիները, որոնց կազմում հանդես են գալիս նաեւ Ա սերիայի թիմերի ֆուտբոլիստներ: Իտալական մամուլը խաղի նախօրեին անդրառանալով այս խաղին նշել է, որ Իտալիան պարտավոր է համոզիչ հաշվով հաղթանակ տոնել:

Միջազգային բուքմեյքերները նույնպես նախապատվությունը տալիս են իտալացիներին: Սակայն Հայաստանի 19 տարեկանների հավաքականի կազմում ընդգրկված են մի շարք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս նաեւ երիտասարդական հավաքականում: Էդգար Մանուչարյանը եւ Ժորա Հովհաննիսյանը արդեն պայմանագրեր են կնքել համապատասխանաբար «Այաքսի» եւ «Օլիմպիակոսի» հետ, Ապուլա Բետեն Հայաստանի հավաքականի դարպասապահն է, Կառլ Լոբեն «Փյունիկի» եւ երիտասարդականի առանցքային խաղացող, մյուս ֆուտբոլիստներն էլ մեկ անգամ չէ, որ հանդես են եկել տարբեր տարիքային խմբերում:

Հայաստանի 19 տարեկանների հավաքականը մոտ մեկ ամիս է Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքներ է անցկացնում, իսկ Հունգարիա է ժամանել մայիսի 23-ին: