«ՇԻՐԱԿԸ» ԴԻՄԱՑԱՎ ՄԵԿ ԽԱՂԱԿԵՍ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 7-րդ տուրում այսօր կայացավ եւս մեկ հանդիպում, որտեղ «Միկան» հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»: 1-ին կեսում հյուրերին հաջողվեց լուրջ դիմադրություն ցույց տալ փոխչեմպիոն «Միկային» եւ հանդիպումը ընթացավ հիմնականում հավասար պայքարում: 45-րդ րոպեին 11 մետրանոցով «Միկային» այնուամենայնիվ հաջողվեց բացել խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ թիմի գլխավոր ռմբարկու Արտյոմ Ադամյանը:
Իսկ ահա 2-րդ կեսում «Շիրակը» հայտնվեց շատ ծանր իրավիճակում, քանի որ թիմի ֆուտբոլիստներ Անդրանիկ Բարիկյանը եւ Կարեն Խաչատրյանը հեռացվեցին խաղդաշտից եւ գյումրեցիները` մնալով 9 հոգով չէին կարող հավասար պայքար մղել: Օգտվելով առիթից «Միկան» եւս 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, թեեւ կարող էր անհամեմատ շատ գնդակներ խփել: Ինչեւէ, «Միկան» հաղթեց 3:0 հաշվով, իսկ «Շիրակին» կրկին սպառնում է բարձրագույն խմբից դուրս մնալու վտանգը:
Այսօր նախատեսված «Փյունիկ» - «Կիլիկիա» հանդիպումը հետաձգվել է, քանի որ «Փյունիկի» մի շարք ֆուտբոլիստները Հայաստանի 19 տարեկանների հավաքականի կազմում մեկնել են Հունգարիա մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին: