ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԲՈՒՐԳԱՍ
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 30-ից հունիսի 3-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում կանցկացվի ազգային ֆոլկլորային ամենամյա փառատոնը, որին կմասնակցեն 40 երկիր ներկայացնող խմբեր: Փառատոնում Հայաստանը կներկայացնի Գյումրու գեղագիտության ազգային կենտրոնի «Անդրանիկ» պարային համույթը: Փառատոնին խումբը կներկայանա 24 մասնակիցներով:
«Անդրանիկ» պարային համույթը գործում է շուրջ 10 տարի, ելույթներ է ունեցել թե Հայաստանում, թե հանրապետությունից դուրս: Վերջին հաջողությունը 2004թ-ին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին ձեռք բերած հաղթանակն էր, երբ համույթը դարձավ փառատոնի դափնեկիրներից մեկը: Սա էլ խթան հանդիսացավ, որ պարախումբն հրավեր ստանա մասնակցելու Բուլղարիայում կայանալիք ազգային ֆոլկլորային պարերի փառատոնին: Խմբի ղեկավարների համոզմամբ, համույթը փառատոնից ձեռնունայն չի վերադառնա, քանզի երեխաները բավական պատրաստված են :
«Անդրանիկ» համույթի ծրագրում նախատեսված է 11 պարային կատարում եւ 2 երգ: Ըստ «Ցայգ»հ/ը` համույթը սեպտեմբերին պատրաստվում է հյուրախաղերով մեկնել Ֆրանսիա :