Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժի կրակոցների գործով տուժող չկա (տեսանյութ)

Հասարակություն
levon

Վերնիսաժի գործով անցնող եւ երկու կրակոց ստացած Վալերի Հովհաննիսյանը մինչ օրս տուժող չի ճանաչվել, նա վկայի կարգավիճակում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նրա պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Պարոն Բաղդասարյանի խոսքերով՝ քրեական դատավարության օրենսգրքի 54 հոդվածով տուժող է ճանաչվում այն անձը, ում չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական եւ գույքային վնաս։ Ուստի տվյալ դեպքում ոչ միայն երկու հրազենային վնասվածք ստացած 29-ամյա Վալերի Հովհաննիսյանը պետք է ճանաչվի գործով տուժող, այլ նաեւ նրա հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը, քանի որ վնասվածքները ստացել է հորը պատկանող մեքենայի մեջ։ Սակայն այդ մեքենան այժմ չկա։ Այսօր Լեւոն Բաղդասարյանը անդրադարձավ նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե կրակողի փոխարեն ինքը եւս նման կերպ կվարվեր։ «Տվյալ հայտարարությունը, ըստ իս, ոչ միայն քրեական գործն ուղղորդել է նշանակում, այլ նաեւ արջի ծառայություն է մատուցում այդ անձին, սակայն վերջնական պատասխանը պետք է տա դատարանը»,- նշեց նա։ Գործով վկան պետք է ենթարկվի երկրորդ վիրահատության, նա հիվանդանոցում ստացիոնար բուժում է ստանում։ Վալերի Հովհաննիսյանի շահերը ներկայացնող Լեւոն Բաղդասարյանը այս հարցը դիտարկում է գլոբալ առումով եւ հակված է օբյեկտիվ քննության։ Նրա խոսքերով՝ յուրաքանչյուրը պետք է նպաստի, որ հակադիր կողմերում կանգնած անձինք միմյանց ներելու կամք եւ կարողություն ունենան, գիտակցեն կատարվածի պատասխանատվությունն ու հետեւանքները։