Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերք կա, բայց գյուղացին դժգոհ է (տեսանյութ)

Հասարակություն
gyux

Ճոճկանի այգիներում այս օրերին սկսվել է կեռասի ու բալի բերքահավաքը: Ճոճկանի տնամերձերում ու դաշտերում ընդհանուր առմամբ շուրջ 15 հա կեռասի, 10 հա էլ բալի այգի կա: Այգիների մի մասը դեռևս գարնան սկզբին ցրտահարվել է, և ճոճկանցիները մեծ ակնկալիքներ այս տարվա բերքից չեն ունեցել: Հիմա բալի ու կեռասի ծառերի վրա թեև բավական մեծ բերք է նկատվում, գյուղացիներն էլի դժգոհ են ու իրենց սպասելիքներն այս տարի էլ արդարացած չեն համարում: