A
A
Կամրջի վրա անցք է առաջացել. վտանգ՝ երթեւեկության համար
Հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղեկացվել են Արմավիրի մարզի տրանսպորտի և կապի բաժնի պետը և ՃԿԿ-ում ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պատասխանատուն: Պարզվել է, որ « Մ-3» ավտոճանապարհի Վաղարշապատ-Մարգարա հատվածի 10-րդ կմ-ին «Սև ջուր» կոչվող կամրջի վրա առաջացել է մոտ 60 սմ տրամագծով անցք, որը վտանգ է ներկայացնում երթևեկության համար: ԱԻՆ