A
A
Մագնուս Կառլսենը կաջակցի Գարի Կասպարովին
Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենն իր աջակցությունն է հայտնել Գարի Կասպարովին, որը պատրաստվում է ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին: Նորվեգացի գրոսմայստերի կարծիքով՝ ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովը բավական երկար ժամանակ է զբաղեցրել այդ պաշտոնը, ուստի հարկավոր են փոփոխություններ: Գարի Կասպարովը շնորհակալություն է հայտնել Մագնուս Կառլսենին. «Ես բարձր եմ գնահատում նրա աջակցությունը: Իհարկե, նյութապես ավելի ձեռնտու է, երբ Պուտինն է աջակցում քեզ, ինչպես այս ընտրություններում անում է իմ մրցակցի համար: Սակայն կարեւորն այն է, որ Մագնուսը ներկայացնում է երիտասարդ սերնդին եւ նրանց, որոնք անտարբեր չեն շախմատի հանդեպ»: