Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉ ԵՆ ՀԱՅՑՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒՑ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ

Մշակույթ

Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլիին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ:

Նորին Սրբությունը, ողջունելով բարձրաստիճան հյուրի անդրանիկ այցը Հայաստան եւ Սուրբ Էջմիածին, կարեւորեց պետական մակարդակի նման հանդիպումները, երկու պետությունների տարբեր կառույցների միջեւ ձեւավորվող սերտ հարաբերությունները եւ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Վրաստանում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի կարգավիճակի խնդրին։ Ամենայն Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այս, ինչպես եւ Վրաստանում գտնվող մի շարք հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրները Վրաստանի իշխանությունների աջակցությամբ բարվոք լուծում կստանան։