Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ և ինչպես դիմել Օմբուդսմենին (տեսանյութ)

Հասարակություն
8c48d701b89fa5d45fb75e06e19b5b1b

Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին: Այսպիսով, մի կողմից Պաշտպանին դիմում են մարդիկ, ովքեր ըստ օրենքի պետք է այլ տեղ փնտրեն պաշտպանություն, մյուս կողմից, անտեղյակ լինելով Օմբուդսմենի օգնության հնարավորությունից, շատերը մնում են անպաշտպան: Այս ամենը շտկելու համար Պաշտպանի աշխատակազմը, մի շարք սրտացավ գործընկերների հետ, ստեղծել է տեղեկատվական հոլովակ, որը կօգնի մարդկանց չկորցնել իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունը: Պաշտպանի աշխատակազմ