Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը պարտադրում է

Հասարակություն
1e7b88d0f6a1bcf8aef29dcfc1fbfdb2

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ հսկողությունը: Պարտավորություններից խուսափող կամ թերի կատարող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արձանագրությունների կազմմանը զուգահեռ տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել. «Տնտեսվարողներին պետք է բացատրեք, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն ու հնարավորին շատ արձանագրություններ կազմելն է, այլ Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը, որը պարտադիր է մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուրի համար: Ընդ որում, հատուկ շեշտեք, որ մեզ համար կարևորը հարակից տարածքները բարեկարգ տեսնելն է, այլ ոչ թե տուգանելը: Վերջին հաշվով նաև բացատրեք, որ տուգանք մուծելու փոխարեն նույն այդ գումարը կարելի է ծախսել հենց բարեկարգման ուղղությամբ, ինչը կարծում եմ շատ ավելի լավ կընկալվի բոլորի կողմից»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն