Ազգային Ժողովը նշում է Հունիսի 1-ը (տեսանյութ)
Ազգային Ժողովի փակ դռները բացվել էին մանուկների առջև . օրենսդիրն այսօր վերածվել էր մեծ խաղահրապարակի, իսկ ներկա պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, իրենց փոքրիկների և թոռների հետ էին: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բացառություն չէր . եկել էր իր թոռնուհու հետ և մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքի բերումով չի կարողանում երկար ժամանակ անցկացնել սիրելի թոռնիկների հետ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությանը, տիկին Նաղդալյանն ընդգծեց. « Կարծում եմ, որ շատ խնդիրներ ունենք և այդ խնդիրները մեր բոլորիս ուշադրության կետրոնում են: Շուտով նաև կլոր սեղան պետք է կազմակերպենք և քննարկենք երեխաների պաշտպանության առկա վիճակը»: Միջոցառմանը ներկա ծնողները թեև գոհ էին կազմակերպված տոնից , միևնույ է, բողոքում էին կառուսելների մոտ առկա հերթերից և անարդարությունից : Հիշեցնենք , որ հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է: