Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ ուսանողները կստանան կրկնակի դիպլոմ

Հասարակություն
diplom111111111

ԱՊՀ երկրների ցանցային համալսարանի շրջանակներում ամփոփիչ ատեստավորում են անցնում ԵՊՀ այն ուսանողները, ովքեր ստանալու են կրկնակի դիպլոմ: Այս տարի մագիստրոսական այդ ծրագիրն ավարտեց 4 ուսանող ԵՊՀ ռուս բանասիրության, 6-ը՝ Միջազգային հարաբերությունների, 1-ը՝ Տնտեսագիտության և 3-ը՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներից: Ատեստավորումը բարեհաջող անցնելուց հետո ԻԿՄ ֆակուլտետի ուսանողները կստանան ԵՊՀ-ի և Ուրալի դաշնային համալսարանի, իսկ մյուսները` ԵՊՀ-ի և Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի (РУДН) դիպլոմներ:   ԵՊՀ