Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները կհայտնվեն հեքիաթների աշխարհում (տեսանյութ)

Հասարակություն
heqiat

Մանկական երգեր ու երաժշտություն՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի կատարմամբ` հատուկ հայ մանուկների համար։ Հունիսի 1-ին, 2-ին եւ 3-ին Գյումրիում, Վանաձորում ու Երեւանում երեխաները կհայտնվեն հեքիաթների աշխարհում ՝ դասական երաժշտության ուղեկցությամբ։ Կազմակերպիչները տոնակատարություններին մասնակից կդարձնեն նաեւ Գյումրիի, Վանաձորի ու Երեւանի մանկատների սաներին: Համերգի տոմսերը նաեւ կվաճառվեն՝ ստացված հասույթը մանկատներին տրամադրելու համար։ Կազմակերպիչները հուսով են, որ իրենց կհաջողվի հավաքել առնվազն 1,5 միլիոն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում