ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐ

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է.

“Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երկրապահի օրվա առթիվ:
Համոզված եմ, որ օգտակար դասեր քաղելով անցած փառավոր ճանապարհից, այսուհետ եւս Երկրապահը հավատարիմ կմնա ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ նախանշված սկզբունքներին, իր բուն կոչմանն ու նպատակներին:

Շնորհավորելով երկրապահի օրվա առթիվ, մաղթում եմ ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր ամբողջ ժողովրդին խաղաղություն, առողջություն եւ երջանկություն»: