Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գառնու տաճարի մոտ սրճարան է կառուցվելու

Հասարակություն
ecaf55ea57339056372cfea26d64264a

«Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու»,-այսօր այս մասին հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։ Սրճարանը լինելու է Գառնի հեթանոսական տաճարի հարևանությամբ գտնվող բաղնիքի վերևում։ Սրճարանի համար տրամադրված է 37 մ տարածք։

Պարոն Պողոսյանը ընդգծեց, որ այն լինելու է պիլոտային ծրագիր, որի նպատակն է Գառնիում զարգացնել տուրիզմը. «Սրճարանում մատուցվող ապրանքը լինելու է միայն գառնեցիներինը։ Մատուցվելու է գառնեցիների ձեռքով պատրաստված գաթա, լինելու է նրանց այգիների բերքը, ջուրը, ամեն ինչ լինելու է տեղանքից՝ մենք ոչինչ Երևանից չենք գնելու»։

ՊՈԱԿԻ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նաև հավելեց, որ թեև սրճարանի կառուցման գումարը տրամադրել է Ռուսաստանաբնակ հայ բարերար, միևնույն է՝ սրճարանից ստացված գումարը ծառայելու է Գառնու հեթանոսական տաճարին. «Նոր պատմական, իրենից մշակութային արժեք ներկայացնող քարեր են հայտնաբերվել, մտադիր ենք դնել ցուցադրության և վերանորոգելու ենք դեպի տաճար տանող սալահատակները»։

Պարոն Պողոսյանը ընդգծեց. «Ես ուզում եմ հիշեցնել , որ սրճարանը շինարարական միջամտությամբ չի կառուցվելու, ընդամենը սեզոնային տեղադրվելու են աթոռներ և այլ պարագաներ»։

Այս առնչությամբ Սերժ Սարգսյանին բաց նամակ է գրել Հայ Արիական Միաբանության անդամ Արմեն Ավետիսյանը։ Նամակում մասնավորապես ասվում է.
«Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիները նաեւ տոնական ու հոգեւոր ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները:

Եվ եթե այսպես կոչված մշակույթի նախարարության ընչաքաղց աշխատակիցները չեն հասկանում այս տարբերությունը, ապա մի օր այդ սրճարանը կարող է նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները... Ինչպե՞ս կարելի է պատկերացնել ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան-հեթանոսական ծեսի եւ դիմացի սրճարանի որեւէ աշուղա-նաղլական կամ դիսկո-էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ:

Թող սրճարանի կառուցումը Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակից սկսեն եւ... այդպես հերթով հասնեն Գառնո տաճար...»։