Մահացել է «Պոնչիկանոցի» ճարտարապետը

Կյանքի 105-րդ տարում  մահացել է Հայաստանի առաջին  կին ճարտարապետը Աննա Տեր-Ավետիքյանը։

Նա որպես ճարտարապետ թրծվել է Հայաստանի 2 ականավոր ճարտարապետների` Նիկողայոս Բունիաթյանի և Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցներում:

Նա նախագծել է Հայաստանի տարածքում գտնվող մոտ 40 շենքեր, որոնց թվում են` Կորյունի փողոցի եւ Մաշտոցի պողոտայի անկյունում գտնվող կինեմատոգրաֆիստների բնակելի տունը` նշանավոր «Պոնչիկանոցը», Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվոող (Ուրարտու խանութի) բնակելի շենքը, Մայակովսկու անվան դպրոցը, եւ այլն։

Ամուսնու հետ նախագծել են Ոստիկանության շենքը, Սախարովի հրապարակի վրա տեղակայված Երեւանի հրշեջ կայանի շենքը, արդեն գոյություն չունեցող «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի շենքը: