Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում բացվեց նոր հեծանվահրապարակ

Սպորտ
ebbc14dbe38b8ddf3962e8043e3f96c8

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր իր դռները բացեց ժամանակակից չափանիշներին համապատասխանող նոր հեծանվահրապարակը:

Բացման արարողությանը ներկա են եղել Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այլ պաշտոնյա այրեր, որոնք շրջել եւ ծանոթացել են նորակառույց մարզահամալիրի պայմաններին:

Հիշեցնենք, որ նոր հեծանվահրապարակի կառուցումը սկսվել էր 2010 թվականի հունիսից: Այն ունի 250 մետր երկարությամբ վազքուղի, որը ծածկված է բարձրորակ փայտով, հագեցած է ժամանակակից սարքավորումներով, անվտանգության համակարգով, 250 մեքենաների համար բացօթյա կայանատեղիով եւ այլ հարմարություններով:

Հեծանվահրապարակը նախատեսված է 3100 հանդիսատեսի համար: