Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկելի ելույթները գրողը կգա Հայաստան

Քաղաքականություն
4c29ce370ea9498c5314330495d2257c

Սեպտեմբերի 15-ին Երեւան է ժամանելու գերմանահայ PR -մասնագետ Վազրիկ Բազիլը, ում ծառայություններից օգտվել է անգամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ 45-ամյա Վազրիկ Բազիլը ներկայումս գլխավորում է Գերմանիայի Ճառ/ speech/ գրողների միությունը։ 2003-2005թթ աշխատել է Բունդեսթագում։

Փիլիսոփայության դոկտորը մի շարք գրքերի հեղինակ է։ Վազրիկ Բազիլը Հայաստանում հանդես է գալու մի շարք դասախոսություններով, այդ թվում՝ նաեւ Գեւորգյան Ճեմարանում։
Ի դեպ, 2007թ երբ Վազրիկ Բազիլը առաջին անգամ Հայաստանում էր, լրագրողների հետ հանդիպմանը նշել էր. «Հայերս ավանդապաշտ չենք, անցյալապաշտ ենք: Մեր հիմնական սխալն այն է, որ նույնացնում ենք անցյալն ու ավանդությունը»։

Ըստ նրա՝ ավանդապաշտ չէ անգամ Հայ առաքելական եկեղեցին. «Հայ եկեղեցին պիտի փորձի ճանաչել իր ավանդությունն ու վերարժեքավորել: Օրինակ, Հայ եկեղեցին վանականություն չունի, եւ դա զարմանալի է այնպիսի եկեղեցու համար, որի ակունքը դա է եղել: Վանական համալիր ունենալով է զարգանում եկեղեցին: Դա միայն մի կողմն է»:

Վազրիկ Բազիլը Հայաստան է ժամանելու «Peoplemeter» ընկերության (նախագահ՝ Նարեկ Մալյան) հրավերով: