Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում արարված նկարներ (տեսանյութ)

Մշակույթ
fce8a8d0562066105523c2a44666b932

Ժամանակակից թանգարանում առաջին անգամ ցուցադրվում են Պետերբուրգում ապրող և ստեղծագործող մեր հայրենակից գեղանկարիչ Վալերիկ Ապինյանի աշխատանքները:

Ծնունդով Մայիսյան գյուղից, 40 տարի Լենինգրադում (Պետերբուրգում) ուսում ստացած, ապրող ու ստեղծագործող, Ռուսաստանում և արտերկրում 200-ից ավել խմբային ու անհատական ցուցադրումներով ճանաչված ու գնահատված գեղանկարիչ Վալերիկ Ապինյանն առաջին անգամ անհատական ցուցահանդեսով ներկայացավ իր հայրենակիցներին:

Սակայն հայաստանյան վառ արևը սառը Պետերբուրգ տեղափոխած նկարչի ա'յս ցուցահանդեսի բոլոր նկարները "ծնունդով բացառապես հայ են": Արարված են ու "բնակվում" են Հայաստանում և հայրենիք ամենամյա այցելության արդյունքն են:

Ժամանակակից թանգարանի տնօրեն Լևոն Իգիթյանի, ում շնորհիվ իրականացավ այս ցուցահանդեսը, խորին համոզմունքն է, որ արվեստի մարդը`ազատ մարդ է, և կարող է ապրել որտեղ կցանկանա: Արվեստի սահմանները շատ ավելի լայն են: Հայն էլ արարող է ու աշխարհին դեռ ասելիք ունի: Պետական այրերի խնդիրն էլ նրանց արվեստը ժողովրդին արժանի ներկայացնելն է: